Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն, «Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված, կդադարեցվի երթևեկությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում։ Ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիները կփոփոխվեն, իսկ տրոլեյբուսային հ.2 երթուղու աշխատանքը կդադարեցվի։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
11 հոկտեմբեր 2024, 12:00 – 21:00
Վայր
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակ
Առարկա
«Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներ

Ամբողջական տեքստը

«Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Ըստ այդմ՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով: Նույն ժամանակահատվածում կդադարեցվի տրոլեյբուսային հ.2 երթուղու աշխատանքը, իսկ հ.2 «Ա» երթուղու աշխատանքը կկազմակերպվի բնականոն ռեժիմով: Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: