Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Տրանսպորտային հոսքերի անցանելիության բարելավում Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում

Հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցը կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Հետիոտները պետք է սեղմեն կոճակը և սպասեն 2-3 րոպե՝ մինչև «կանաչ» ազդանշանը։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
25 հոկտեմբեր 2024
Վայր
Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկ
Առարկա
Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով: Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը.