Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության ժամանակավոր դադարեցում Հանրապետության հրապարակում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը, կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ WCIT 2024 միջոցառման շրջանակներում տեղի ունեցող համերգի պատճառով։ Ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կշրջանցեն հրապարակը։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
4 հոկտեմբեր 2024, 18:00 – 23:59
Վայր
Հանրապետության հրապարակ
Առարկա
WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգ

Ամբողջական տեքստը

Հարգելի ՛ քաղաքացիներ, ս.թ. հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը.