Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Ճանապարհահատվածների փակման մասին

Հոկտեմբերի 4-ից մինչև 30-ը, գիշերային ժամերին (23:00-07:00), կանցկացվեն ճանապարհաշինարարական աշխատանքներ, որի ընթացքում կփակվեն Ս. Բաղդասարյան փողոցի որոշ հատվածներ։ Խնդրվում են վարորդները գիշերային ժամերին չկայանել նշված հատվածներում։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
4 հոկտեմբեր 2024, 23:00 – 07:00 հաջորդ օրը
Առարկա
Ճանապարհաշինարարական աշխատանքներ

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փակ են լինելու Ս. Բաղդասարյան փ. – Ա. Հարությունյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Է. Իսաբեկյան փ. խաչմերուկը եղած, ինչպես նաև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Նալբանդյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Ուրարտուի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը.