Շարիմանյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը
Հոկտեմբերի 16-ից Շարիմանյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում մեքենաների կանգառը կարգելելու նպատակով։ Կատարվելու են համապատասխան գծանշումներ և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 16 հոկտեմբեր 2024
- Վայր
- Շարիմանյան փողոց
- Առարկա
- երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ամբողջական տեքստը
Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում: Մասնավորապես Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ.