Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում

Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Տիգրան Մեծի պողոտայում երթևեկությունը կկարգավորվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով, կապամոնտաժվի աջ լրացուցիչ սեկցիան, կկատարվեն նոր գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
11 հոկտեմբեր 2024
Վայր
Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկ
Առարկա
երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև՝ նշված խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված խաչմերուկում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում.