Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Թումանյան փողոցի երթևեկության ժամանակավոր սահմանափակում

Հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն, Թումանյան փողոցի մի հատվածը փուլ առ փուլ կլինի փակ՝ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով: Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Վարորդներին խնդրում են մեքենաները չկայանել փակ հատվածում:

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
2 հոկտեմբեր 2024, 07:00 – 23:00
Վայր
Թումանյան փողոց
Առարկա
Ճանապարհաշինական աշխատանքներ

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոցը: Մասնավորապես՝ Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը.