Ժամանակավորապես փակ է լինելու Վանթյան փողոցը
Հոկտեմբերի 3-ից մինչև 15-ը՝ ժամը 08:00-ից 23:00-ը, Վանթյան փողոցի մի հատվածը կփակվի ճանապարհաշինական աշխատանքների պատճառով։ Քաղաքապետարանը հայցում է ներողամտություն պատճառված անհարմարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 3 հոկտեմբեր 2024, 08:00 – 23:00
- Վայր
- Վանթյան փողոցը՝ Վանթյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկից մինչև Վանթյան-Վարուժան փողոցների խաչմերուկ
- Առարկա
- Ճանապարհաշինական աշխատանքներ
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 23:00-ն, փուլ առ փուլ փակ է լինելու Վանթյան փողոցը՝ Վանթյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկից մինչև Վանթյան-Վարուժան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը.