Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվում Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում
Հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով։ Կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 17 հոկտեմբեր 2024
- Վայր
- Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկ
- Առարկա
- երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ամբողջական տեքստը
Հարգելի ՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով: Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ.