Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Հասրաթյան և Շիրազի փողոցների երթևեկության սահմանափակում

Հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, Հասրաթյան և Շիրազի փողոցների որոշ հատվածներ կլինեն միակողմանի փակ՝ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով: Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
3 հոկտեմբեր 2024, 23:00 – 08:00 հաջորդ օրը
Առարկա
Հասրաթյան և Շիրազի փողոցները՝ Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Հասրաթյան-Շիրազի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Հասրաթյան-Շիրազի փողոցների խաչմերուկից մինչև Շիրազի-Մազմանյան փողոցների խաչմերուկ եղած ճանապարհահատվածները միակողմանի փակ կլինեն ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը միակողմանի փակ են լինելու Հասրաթյան և Շիրազի փողոցները՝ Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Հասրաթյան-Շիրազի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Հասրաթյան-Շիրազի փողոցների խաչմերուկից մինչև Շիրազի-Մազմանյան փողոցների խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը.