Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը հայտեր է ընդունում Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու համար։ Միջոցառումը նվիրված է Կամավորների միջազգային օրվան և կազմակերպվում է Երևանում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խրախուսման և համայնքում կամավորական մշակույթի խթանման նպատակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը։

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
5 դեկտեմբեր 2024
Առարկա
Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառում՝ նվիրված Կամավորների միջազգային օրվան
Ինչպես մասնակցել
Հայտերն ընդունվում են հայերեն լեզվով՝ sport.acs@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Վերջնաժամկետ
15 նոյեմբեր 2024