Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Մամլո ասուլիսի հրավեր

Հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին «YEREVAN FASHION WEEK» 2024-ի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, «Ramada» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: Միջոցառմանը կներկայացվի «YEREVAN FASHION WEEK» 2024-ի ամբողջական օրակարգը և միջոցառումները: Կներկայացվեն բանախոսների կազմը, այդ թվում՝ Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատ ՀԿ-ի նախագահը, Մ.Թ դեսպանը Հայաստանում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարը, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետը և այլք: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 95) 522 686 հեռախոսահամարով:

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
1 նոյեմբեր 2024, 12:15
Վայր
«Ramada» (Փավստոս Բուզանդի 15 ) հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում
Առարկա
«YEREVAN FASHION WEEK» 2024-ի մամլո ասուլիսին
Ինչպես մասնակցել
Հետադարձ նամակով հաստատել ձեր մասնակցությունը

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, «YEREVAN FASHION WEEK» 2024-ի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա «Ramada» (Փավստոս Բուզանդի 15 ) հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում:

Կներկայացնենք «YEREVAN FASHION WEEK» 2024-ի ամբողջական օրակարգը, միջոցառումները և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:

Ստորև ներկայացնում ենք բանախոսների կազմը և կից .

  • Վահան Խաչատրյան՝ Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատ ՀԿ-ի նախագահ,
  • Ն.Գ. Ջոն Գալագեր՝ Մ.Թ դեսպան Հայաստանում,
  • Մադլեն Ռաուշենբերգեր՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար,
  • Էլեն Մանուկյան՝ «Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ» ՀԿ-ի համահիմնադիր/ծրագրերի ղեկավար,
  • Սեդա Աղբալյան՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ,
  • Ադդէ Հովասափյան՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն,
  • Միկա Դանիելյան՝ «Harmony» բրենդի դիզայներ:

Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար և ակնկալում ձեր ներկայությունը։

Խնդրում ենք հետադարձ նամակով հաստատել ձեր մասնակցությունը, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 95) 522 686 հեռախոսահամարով: