Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Միսաք Մանուշյանի անունը կրող այգում կիսանդրու ստեղծման մրցույթ

Հայտարարվում է մրցույթ՝ Միսաք Մանուշյանի անունը կրող այգում կիսանդրի տեղադրելու համար։ Մրցույթի շրջանակներում կգնահատվեն ներկայացված մանրակերտերը, հաղթողին կտրամադրվի դրամական պարգև։ Մրցույթի առաջին փուլի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 28-ն է։ Երկրորդ փուլը և հաղթողների հայտարարումը տեղի կունենան 2025 թվականի մարտի 7-ին։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
7 մարտ 2025
Վայր
Երևանի քաղաքապետարան
Առարկա
Միսաք Մանուշյանի անունը կրող այգում կիսանդրու ստեղծման մրցույթ
Ինչպես մասնակցել
Լրացված հայտաձևն ու մանրակերտի լուսանկարներն ուղարկել էլ-հասցեին
Վերջնաժամկետ
28 փետրվար 2025

Ամբողջական տեքստը

Ընդհանուր տեղեկություն

Միսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլ-հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա հուշարձանը կիրականացվի, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած հայտատուներին կտրամադրվի խրախուսական մրցանակ (մրցույթը չչեղարկելու պարագայում): Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել 1 մանրակերտի տարբերակ:

Մրցութային պայմաններ.
● մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Միսաք Մանուշյանին՝ ընդգծելով վերջինիս կերպարը,
● մանրակերտն իր պատվանդանով պետք է ներդաշնակի տեղադրման վայրին : Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը,
● կիսանդրին, պատվանդանն ու քանդակի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր (առաջին փուլ)
● Լրացված ,
● մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ:

Ցուցադրությանը ներկայացնելու համար (երկրորդ փուլ)
● Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը և պլանշետը

Ժամանակացույց

Առաջին փուլ – համաձայն մրցույթի պայմանների՝ պետք է լրացված հայտաձևն ու մանրակերտի լուսանկարներն ուղարկել էլ-հասցեին
Վերջնաժամկետ՝ 28.02.25-ը ներառյալ

Երկրորդ փուլ – առաջին փուլը հաղթահարած հայտատուները (կտեղեկացվի նախապես) պետք է հուշարձանի մանրակերտը/երը ներկայացնեն հանձնաժողովի գնահատմանը: Ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում
Ցուցադրության օր՝ 07.03.25

Հաղթող հայտատուի և մրցանակակիրների հայտարարում
07.03.25

Հուշարձանի իրականացման աշխատանքների ժամանակացույց
07.03.25-30.08.25

Հուշարձանի հիմնարկեքի արարողություն
01.09.25

Մրցանակը

Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի մեկուկես միլիոն դրամով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար՝ մեկ միլիոն և հինգ հարյուր հազար դրամով (մրցույթի չչեղարկման պարագայում):

Հավելյալ տեղեկատվություն

Մանրամասների համար զանգահարել 011514197 հեռախոսահամարին: