Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Է. Իսաբեկյան փողոցի ճանապարհահատվածը փակ կլինի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 16-ը

Երևանի Է. Իսաբեկյան փողոցի մի հատվածը փակ կլինի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ ժամը 09:00-ից 20:00-ն, ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով։ Վարորդներին խնդրվում է չկայանել մեքենաները նշված հատվածում և օգտվել այլընտրանքային երթուղիներից։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
14 նոյեմբեր 2024, 09:00 – 20:00
Վայր
Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը
Առարկա
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված Է. Իսաբեկյան փողոցի ճանապարհահատվածի փակում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ ժամը 09:00-ից 20:00-ն փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Առաջարկում ենք վարորդներին՝ որպես այլընտրանք երթևեկել ներհամայնքային հարակից փողոցներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը.