Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Է. Իսաբեկյան փողոցի ճանապարհահատվածը փակ կլինի նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը

Երևանի Է. Իսաբեկյան փողոցի Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը փակ կլինի նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված։ Վարորդներին հորդորվում է չկայանել տրանսպորտային միջոցները նշված հատվածում և օգտվել այլընտրանքային երթուղիներից։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
16 նոյեմբեր 2024, 10:00 – 20:00
Վայր
Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը
Առարկա
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված ճանապարհի փակում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք- Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը.