Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Իսաբեկյան փողոցի ճանապարհահատվածը փակ կլինի նոյեմբերի 21-ին

Երևանի Իսաբեկյան փողոցի Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկը եղած ճանապարհահատվածը փակ կլինի նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ից մինչև 24:00-ն, ասֆալտապատման աշխատանքների պատճառով։ Վարորդներին հորդորվում է չկայանել տրանսպորտային միջոցները նշված հատվածում, իսկ Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների բնակիչներին առաջարկվում է օգտվել այլընտրանքային երթուղիներից։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
21 նոյեմբեր 2024, 13:00 – 24:00
Վայր
Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկը եղած ճանապարհահատվածը
Առարկա
ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված Իսաբեկյան փողոցի ճանապարհահատվածի փակում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 21-ին` ժամը 13:00-ից մինչև 24:00-ն, փակ է լինելու Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկը եղած ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը.