Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում

Հայտարարվում է, որ ս.թ. դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի 2 օր։ Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով։ Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ շրջադարձ կատարելիս զիջել Մաշտոցի պողոտայի հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև Ամիրյան փողոցից ձախ շրջադարձ կատարելիս անհրաժեշտ է զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին։ Դրան զուգահեռ՝ Ամիրյան փողոցից կարգելվի հետադարձը։ Նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
2 դեկտեմբեր 2024
Վայր
Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկ
Առարկա
երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի 2 օր: Մասնավորապես՝ Մաշտոցի պողտոայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով: Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ շրջադարձ կատարելիս զիջել Մաշտոցի պողոտայի հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև Ամիրյան փողոցից ձախ շրջադարձ կատարելիս անհրաժեշտ է զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին: Դրան զուգահեռ՝ Ամիրյան փողոցից կարգելվի հետադարձը: Նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նաշնների տեղադրման աշխատանքներ.