Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ Շահումյան 4-րդ փողոցի և Սեբաստիա փողոցի խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փողոցի և Բաբաջանյան փողոցի հատման ճանապարհահատվածը փակ է լինելու
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, Շահումյան 4-րդ փողոցի և Սեբաստիա փողոցի խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փողոցի և Բաբաջանյան փողոցի հատման ճանապարհահատվածը փակ է լինելու։ Վարորդներին հորդորվում է տրանսպորտային միջոցները չկայանել նշված ճանապարհահատվածի երթևեկելի մասում։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 14 նոյեմբեր 2024, 08:00 – 20:00
- Վայր
- Շահումյան 4-րդ փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փ. – Բաբաջանյան փ. հատման ճանապարհահատվածը
- Առարկա
- Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ Շահումյան 4-րդ փողոցի և Սեբաստիա փողոցի խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փողոցի և Բաբաջանյան փողոցի հատման ճանապարհահատվածի փակում
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ. Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, տեղամաս առ տեղամաս փակ է լինելու Շահումյան 4-րդ փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փ. – Բաբաջանյան փ. հատման ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը.