Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Տեղեկացում Արմենակյան փողոցում իրականացվող աշխատանքների մասին

Հայտարարություն Արմենակյան փողոցում միջին նորոգման աշխատանքների վերաբերյալ։ Աշխատանքները կշարունակվեն մինչև 2024 թվականի նոյեմբերի 25-ը՝ գիշերային ժամերին՝ 22:00-ից մինչև 07:00-ն։ Վարորդներին խնդրում ենք չկայանել տրանսպորտային միջոցները երթևեկելի մասում։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
13 նոյեմբեր 2024, 22:00 – 07:00 հաջորդ օրը
Վայր
Արմենակյան փողոց
Առարկա
միջին նորոգման աշխատանքներ

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, Արմենակյան փողոցում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել սույն թվականի նոյեմբերի 25-ին: Աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին` 22:00-ից մինչև 07:00-ն: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: