Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Թումանյան փողոցի երթևեկության մասնակի սահմանափակում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքների պատճառով նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ն, Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկը մասնակիորեն փակ կլինի։ Այնուհետև, գիշերային ժամերին, Թումանյան-Մաշտոց խաչմերուկից մինչև Թումանյան-Սարյան խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի։ Երթևեկությունը կիրականացվի հանդիպակաց ուղղության մեկ գոտու հաշվին։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
16 նոյեմբեր 2024, 00:00 – 07:00
Վայր
Թումանյան փ. – Մաշտոցի պ. խաչմերուկից մինչև Թումանյան փ. – Սարյան փ. խաչմերուկ
Առարկա
Միջին նորոգման աշխատանքներ Թումանյան փողոցում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Թումանյան փ. – Մաշտոցի պ. խաչմերուկը նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ն մասնակի փակ է լինելու: Այնուհետ՝ գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թումանյան փ. – Մաշտոց պ. խաչմերուկից մինչև Թումանյան փ. – Սարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: