Հայտարարություն երթևեկության ժամանակավոր դադարեցման մասին
2024 թվականի նոյեմբերի 15-ից 18-ը՝ ժամը 23:00-ից մինչև 06:00-ն, Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտայի, Ամիրյան փողոցի և Խորենացի փողոցի որոշ հատվածներում: Անհարմարության համար հայցվում է բնակիչների ներողամտությունը:
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 15 նոյեմբեր 2024, 23:00 – 06:00 հաջորդ օրը
- Վայր
- Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատված, Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատված, Խորենացի փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա» ընկած հատված
- Առարկա
- Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներ
Ամբողջական տեքստը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ն Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 18-ի 06:00-ն՝ Խորենացի փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա» ընկած հատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը.