Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկում
Դեկտեմբերի 8-ից Մաշտոցի պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց առաջին երթևեկելի գոտին նախկին «ուղիղ» և «աջ» ուղղությունների փոխարեն կթույլատրվի միայն «աջ» ուղղությամբ երթևեկություն։ Բացի այդ, կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա՝ մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 դեկտեմբեր 2024
- Վայր
- Մաշտոցի պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկ
- Առարկա
- երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկում
Ամբողջական տեքստը
Հարգելի ՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողտոա – Իսահակյան փողոց խաչմերուկում: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց առաջին երթևեկելի գոտին նախկին «ուղիղ» և «աջ» ուղղությունների փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությամբ: Բացի այդ, նշված խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար: Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն և դրանցում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ.