Հայտարարություն՝ քաղաքացիների ընդունելությունների մասին
Հիշեցվում է, որ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվում են քաղաքացիների ընդունելություններ՝ ղեկավար պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Ընդունելություններին նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում կամ բանավոր պահանջ, կամ զանգահարել 1-05 հեռախոսահամարով։ Նշվում է նաև ընդունելությունների ժամանակացույցը՝ ըստ օրերի, ժամերի, վայրերի և պատասխանատու ստորաբաժանումների։
Միջոցառումը
- Վայր
- Արգիշտիի փողոց, հ.1
- Առարկա
- Ընդունելություններ
- Ինչպես մասնակցել
- Յուրաքանչյուր հինգշաբթի օր ընդունելություններ են կազմակերպվում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում և քաղաքապետարանի աշխատակազմում՝ ղեկավար պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Ընդունելություններին նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում կամ բանավոր պահանջ՝ քաղաքացիների սպասարկման սրահում: Գործում է նաև քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարին ընդունելության խնդրանքով արված հեռախոսազանգի հնարավորությունը:
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվում են ընդունելություններ: Յուրաքանչյուր հինգշաբթի օր ընդունելություններ են կազմակերպվում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում և քաղաքապետարանի աշխատակազմում՝ ղեկավար պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Ընդունելություններին նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում կամ բանավոր պահանջ՝ քաղաքացիների սպասարկման սրահում: Գործում է նաև քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարին ընդունելության խնդրանքով արված հեռախոսազանգի հնարավորությունը: Նշված բոլոր դեպքերում անհրաժեշտ է նշել Երևանի քաղաքապետարան մուտքագրված գործը/խնդիրը, որի առնչությամբ ներկայացվում է ընդունելության պահանջը: Ընդունելություններն իրականացվում եմ նաև ստորև նշված ժամանակացույցով, քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ՝ վարչական մասնաշենքերի ընդունելության սրահներում:
| Ընդունելության օր | Ընդունելության ժամը | Ընդունելության վայրը | Ոլորտային պատասխանատու ստորաբաժանումը |
|---|---|---|---|
| երկուշաբթի | 14:00-16:00 | Արգիշտիի փողոց, հ.1 | կոմունալ տնտեսության վարչություն |
| 16:00-18:00 | անշարժ գույքի կառավարման վարչություն | ||
| 14:00-16:00 | Փ.Բուզանդի փողոց, հ.1/3 | ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն | |
| երեքշաբթի | 14:00-16:00 | Արգիշտիի փողոց, հ.1 | հանրակրթության վարչություն, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն |
| 16:00-18:00 | շինարարության և բարեկարգման վարչություն | ||
| 14:00-16:00 | Փ.Բուզանդի փողոց, հ.1/3 | տրանսպորտի վարչություն | |
| չորեքշաբթի | 14:00-16:00 | Արգիշտիի փողոց, հ.1 | մշակույթի և տուրիզմի վարչություն, բնապահպանության վարչություն |
| 16:00-18:00 | քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին | ||
| 14:00-16:00 | Փ.Բուզանդի փողոց, հ.1/3 | քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն | |
| հինգշաբթի | 14:00-16:00 | Արգիշտիի փողոց, հ.1 | արտաքին ձևավորման, առևտրի և գովազդի վարչություն |
| 16:00-18:00 | առողջապահության վարչություն | ||
| ուրբաթ | 14:00-16:00 | Արգիշտիի փողոց, հ.1 | արավաբանական վարչություն |
| 16:00-18:00 | աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումներ | ||
| 14:00-16:00 | Փ.Բուզանդի փողոց, հ.1/3 | հասարակական կարգի պահպանության ծառայություն |