Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում մարտի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես, կհանվեն «Մուտքն արգելվում է», «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
22 մարտ 2025
Վայր
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկ
Առարկա
Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. մարտի 22-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն: