Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երևանի քաղաքապետարան

Հայտարարվում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2025 թվականի մարտի 27-ից փոփոխություններ կկատարվեն երթևեկության կազմակերպման մեջ Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում: Մասնավորապես, Արմենակյան փողոցում երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով, իսկ Սարալանջի պողոտայում՝ «միայն աջ», «միայն ուղիղ» ուղղություններով: Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
27 մարտ 2025
Վայր
Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկ
Առարկա
երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում: Մասնավորապես՝ Արմենակյան փողոցում՝ Հերացու փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով, Սարալանջի պողոտայում՝ Գլինկա փողոցից եկող ուղղությամբ «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «միայն ուղիղ» ուղղություններով : Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և: