Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Հայտարարություն քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման մասին

Հայտարարություն քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման վերաբերյալ: Յուրաքանչյուր հինգշաբթի օր Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվում են ընդունելություններ ղեկավար պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Ընդունելություններին նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում կամ բանավոր պահանջ, կամ զանգահարել 1-05 հեռախոսահամարով: Նշված է նաև ընդունելությունների ժամանակացույցը՝ ըստ օրերի, ժամերի, վայրերի և պատասխանատու ստորաբաժանումների:

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
4 ապրիլ 2025
Վայր
Արգիշտիի փողոց, հ.1
Առարկա
ընդունելություններ
Ինչպես մասնակցել
գրավոր դիմում կամ բանավոր պահանջ՝ քաղաքացիների սպասարկման սրահում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվում են ընդունելություններ: Յուրաքանչյուր հինգշաբթի օր ընդունելություններ են կազմակերպվում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում և քաղաքապետարանի աշխատակազմում՝ ղեկավար պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Ընդունելություններին նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում կամ բանավոր պահանջ՝ քաղաքացիների սպասարկման սրահում: Գործում է նաև քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարին ընդունելության խնդրանքով արված հեռախոսազանգի հնարավորությունը: Նշված բոլոր դեպքերում անհրաժեշտ է նշել Երևանի քաղաքապետարան մուտքագրված գործը/խնդիրը, որի առնչությամբ ներկայացվում է ընդունելության պահանջը: Ընդունելություններն իրականացվում եմ նաև ստորև նշված ժամանակացույցով, քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ՝ վարչական մասնաշենքերի ընդունելության սրահներում:

Ընդունելության օրԸնդունելության ժամըԸնդունելության վայրըՈլորտային պատասխանատու ստորաբաժանումը
երկուշաբթի14:00-16:00Արգիշտիի փողոց, հ.1կոմունալ տնտեսության վարչություն
16:00-18:00անշարժ գույքի կառավարման վարչություն
14:00-16:00Փ.Բուզանդի փողոց, հ.1/3ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
երեքշաբթի14:00-16:00Արգիշտիի փողոց, հ.1հանրակրթության վարչություն, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն
16:00-18:00շինարարության և բարեկարգման վարչություն
14:00-16:00Փ.Բուզանդի փողոց, հ.1/3տրանսպորտի վարչություն
չորեքշաբթի14:00-16:00Արգիշտիի փողոց, հ.1մշակույթի և տուրիզմի վարչություն, բնապահպանության վարչություն
16:00-18:00քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի վարչություն
14:00-16:00Փ.Բուզանդի փողոց, հ.1/3քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն
հինգշաբթի14:00-16:00Արգիշտիի փողոց, հ.1արտաքին ձևավորման, առևտրի և գովազդի վարչություն
16:00-18:00առողջապահության վարչություն
ուրբաթ14:00-16:00Արգիշտիի փողոց, հ.1իրավաբանական վարչություն
16:00-18:00աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումներ
14:00-16:00Փ.Բուզանդի փողոց, հ.1/3հասարակական կարգի պահպանության ծառայություն