Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

Ծանուցում Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին: Ապրիլի 8-ից նշված փողոցների որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կանգառը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
8 ապրիլ 2025
Վայր
Աբովյան փողոց (Աղայան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովա պողոտա) և Սայաթ-Նովայի պողոտա (Սուրբ Աննա եկեղեցուց մինչև Տերյան փողոց)
Առարկա
Երթևեկության կազմակերպման փոփոխություն և կանգառի արգելում Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում: Մասնավորապես՝ Աբովյան փողոցում՝ Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց – Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը, ինչպես նաև Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա - Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: