Անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կազմակերպվում է անվճար տրանսպորտային փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Փոխադրումը կիրականացվի «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից երկու երթուղիներով։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 24 ապրիլ 2025, 08:30 – 22:00
- Վայր
- Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
- Առարկա
- Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում անվճար փոխադրում կազմակերպելը
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից՝ հետևյալ երթուղիներով.
հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով: