Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Տեղեկացում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում նախատեսվում է փորձնական փուլով կատարել նոր՝ «դեղին հոծ գիծ» գծանշումը այն վայրերում, որտեղ արգելված է կանգառը։ Այս գծանշումը կկատարվի մայթեզրին՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման։ Փորձնական կատարման համար ընտրվել է Աբովյան փողոցը՝ հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտու ամբողջ երկայնքով։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Առարկա
մայրաքաղաքում գծանշումների թարմացման ժամանակ նախատեսվում է, փորձնական տարբերակով, այն վայրերում, որտեղ արգելված է մեքենաների կանգառը, կանգառն արգելող «դեղին հոծ գիծ» գծանշումը կատարել մայթեզրին
Իրավական հիմք
ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի հ.113-Ն որոշման 44-րդ կետ

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում գծանշումների թարմացման ժամանակ նախատեսվում է, փորձնական տարբերակով, այն վայրերում, որտեղ արգելված է մեքենաների կանգառը, կանգառն արգելող «դեղին հոծ գիծ» գծանշումը կատարել մայթեզրին՝ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի հ.113-Ն որոշման 44-րդ կետի պահանջներին: Փորձնական տարբերակով գծանշումները կարվեն Աբովյան փողոցում՝ հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտու ամբողջ երկայնքով.