Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2025 թվականի մայիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկում: Մասնավորապես՝ լուսացուցային կարգավորման եռաֆազ ռեժիմը կփոխարինվի երկֆազով, որից հետո Մաշտոցի պողոտայով երթևեկող հոսքերի երկու ուղղությունները կաշխատեն միաժամանակ:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
19 մայիս 2025
Վայր
Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկ
Առարկա
երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկում լուսացուցային կարգավորման եռաֆազ ռեժիմը կփոխարինվի երկֆազով: Փոփոխությունից հետո Մաշտոցի պողոտայով երթևեկող հոսքերի երկու ուղղությունները կաշխատեն միաժամանակ: