Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մոսկովյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հանրային տրանսպորտի շարժակազմերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով, 2025 թվականի մայիսի 17-ից Մոսկովյան փողոցում կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի՝ Նալբանդյան փողոցից մինչև Աբովյան փողոց ընկած հատվածում։ Հանրային տրանսպորտի երթուղիների ուղեգծերը կփոխվեն՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն կկազմակերպվեն Խանջյան – Մոսկովյան – Աբովյան փողոցներով։ Բացի այդ, Խանջյան – Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
17 մայիս 2025
Վայր
Մոսկովյան փողոց՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում
Առարկա
երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մոսկովյան փողոցում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի: Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան – Մոսկովյան – Աբովյան փողոցներ հետագծով: Ինչպես նաև Խանջյան – Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց: