Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երևանի ավագանու 2025 թվականի հունիսի 2-ի որոշում N 123-Ա

Հունիսի 4-ից Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Ամիրյան փողոցի 15/2 հասցեի մոտ արգելվելու է կանգառը, ինչպես նաև Մաշտոցի պողոտայում՝ Պարոնյան փողոցի փակուղուց մինչև Սրբ. Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկ։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
4 հունիս 2025
Առարկա
Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում: Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ.15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Մեքենանների կանգառը կարգելվի նաև, Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սրբ. Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ: