Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում
Հունիսի 17-ից Արգիշտիի փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ հասարակական տրանսպորտի համար լրացուցիչ երթևեկելի գոտիներ առանձնացնելու նպատակով։ Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին հարող հատվածում միջին գոտին կդառնա հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ գոտին՝ հետադարձի համար։ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲԸ գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ կկազմակերպվի երկու գոտիով, որոնցից մեկը կլինի հասարակական տրանսպորտի համար՝ ձախ շրջադարձով դեպի Ոսկերիչների փողոց։ Հակառակ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիով, որոնցից մեկը կլինի հասարակական տրանսպորտի համար և կունենա կանգառ։ «Երևան» պլազային հարող հատվածում ձախ եզրային գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար։ Խորհրդարանի փողոցից մուտքը կթույլատրվի միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 17 հունիս 2025
- Առարկա
- Արգիշտիի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն