Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգիշտիի և Իտալիայի փողոցներում

Հուլիսի 3-ից Արգիշտիի փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը դեպի «Հաղթանակի» կամուրջ տանող ուղղությամբ՝ թույլատրվելով երթևեկություն «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով։ Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում։ Փոփոխությունները կատարվում են տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
3 հուլիս 2025
Վայր
Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց
Առարկա
երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգիշտիի և Իտալիայի փողոցներում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում.