Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Հետիոտնային անցումը կկարգավորվի լուսացույցով

Հուլիսի 14-ից Աբովյան - Բուզանդի փողոցների խաչմերուկում՝ Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
14 հուլիս 2025
Վայր
Աբովյան - Բուզանդի փողոցների խաչմերուկ
Առարկա
Հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով, ս.թ. հուլիսի 14-ից Աբովյան - Բուզանդի փողոցների խաչմերուկում՝ Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով.