Երթևեկության սահմանափակում Շառլ Ազնավուրի հրապարակում
Հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողություն։ Արարողության ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն, կփակվի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ ընկած հատվածը։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 18 հուլիս 2025, 10:00 – 12:00
- Վայր
- Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց
- Առարկա
- Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։