«Փրկարարի օրվա» տոնական միջոցառում և ցուցադրական ուսումնավարժություն
2025 թվականի սեպտեմբերի 4-ին, «Փրկարարի օրվա» տոնական միջոցառման շրջանակներում, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում և «Ազատության» հրապարակում կանցկացվի ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի օդային հարձակման դեպքում հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով։ Ուսումնավարժության ընթացքում կիրականացվեն քաղաքացիների տարհանում, պատսպարում, պայմանական տուժածների տեղափոխում, հրդեհաշիջման և վթարափրկարարական աշխատանքների ցուցադրում։ Փորձը տեղի կունենա օգոստոսի 27-ին։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 4 սեպտեմբեր 2025
- Վայր
- «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում և «Ազատության» հրապարակում
- Առարկա
- «Հակառակորդի օդային հարձակման դեպքում հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, ինչպես նաև փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների ցուցադրություն
Ամբողջական տեքստը
2025 թվականի սեպտեմբերի 4-ին՝ «Փրկարարի օրվա» տոնական միջոցառման ընթացքում․ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում և «Ազատության» հրապարակում անցկացվելու է «Հակառակորդի օդային հարձակման դեպքում հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն (այսուհետ՝ Վարժանք), ինչպես նաև փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների ցուցադրություն։ Վարժանքի ժամանակ գործարկվելու է շչակ, կատարվելու է քաղաքացիների տարհանում, պատսպարում, պայմանական տուժածների տեղափոխում, հրդեհաշիջման և վթարափրկարարական աշխատանքների ցուցադրում։ Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 27-ին տեղի կունենա վարժանքի փորձը, իսկ սեպտեմբերի 4-ին՝ վարժանքը։