Տեղեկատվություն ճանապարհի փակման մասին
Հանրային ծանուցում՝ Մյասնիկյան պողոտայի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կամրջային հատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակվել է Մյասնիկյան պողոտայից դեպի Ազատության պողոտա տանող ճանապարհի երկրորդ երթևեկելի գոտին։ Փակումը կգործի մինչև 2025 թվականի օգոստոսի 23-ը, ժամը 10:00-ն։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 22 օգոստոս 2025, մինչև 10:00
- Վայր
- Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատված (թունել) դեպի Ազատության պողոտա
- Առարկա
- Մյասնիկյան պող. - Սարալանջի պող. տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու աշխատանքներ
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, Մյասնիկյան պող. - Սարալանջի պող. տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով, այսօրվանից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին: Ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 23.08.2025թ.՝ ժամը 10:00-ն: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը.