Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Տեղեկացում ճանապարհի փակման մասին

Հայտնում ենք, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից կփակվի ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով։ Որպես այլընտրանքային երթևեկության ուղի կառաջարկվեն Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցները։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
19 սեպտեմբեր 2025
Առարկա
Ճանապարհահատվածի փակում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված

Ամբողջական տեքստը

Հարգելի քաղաքացիներ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված: Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով: Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը.