Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան – Լեո փողոցների խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 23-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Պարոնյան - Դեմիրճյան խաչմերուկից մինչև Պարոնյան - Լեո խաչմերուկ ընկած հատվածում երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով։ 1-ին և 2-րդ գոտիներից երթևեկությունը կլինի միայն ուղիղ, իսկ 3-րդ գոտուց՝ միայն ձախ։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 23 սեպտեմբեր 2025
- Վայր
- Պարոնյան – Լեո փողոցների խաչմերուկ
- Առարկա
- երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան – Լեո փողոցների խաչմերուկում
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան - Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան - Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով: Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով.