Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան փողոցում

Սեպտեմբերի 13-ից Տերյան փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Տերյան – Արամի փողոցների խաչմերուկից մինչև Տերյան – Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում արգելվելով մեքենաների կանգառը։ Սա արվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
13 սեպտեմբեր 2025
Վայր
Տերյան փողոց
Առարկա
երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տերյան – Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան – Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.