«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում
Երևան քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ից մայրաքաղաքի մի շարք հետիոտնային անցումներում կգործարկվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Սա արվում է հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 22 սեպտեմբեր 2025
- Վայր
- Անդրանիկի փողոց՝ հ.75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված, Պ. Սևակի փ․ հ.8 և 8/2 հասցեների միջնամաս, Հալաբյան փողոց` պոլիկլինիկայի մոտ, Սարկավագի փողոց՝ հ.14 հասցեին հարակից (Հայ-չինական դպրոց) ճանապարհահատված, Տ. Պետրոսյան փ․` 20 պոլիկլինիկա, Դավիթ Բեկի փ․ 106/5 հասցեի մոտ (ՀՔԲ մոտակայքում), Հրաչյա Թամրազյան – Ռիգայի փողոցների խաչմերուկ, Այվազովսկու փողոց – Նոր Արեշի 39-րդ փողոց, Խաչիկ Դաշտենցի – Նոր Արեշի 35-րդ փողոցների խաչմերուկ, Խուդյակովի փողոց – Ավանի 6-րդ փողոց
- Առարկա
- «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցների գործարկում
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում հետիոտների անվտանգության նկատառումներից ելնելով, ս.թ. սեպտեմբերի 22-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.
Անդրանիկի փողոց՝ հ.75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված, Պ. Սևակի փ․ հ.8 և 8/2 հասցեների միջնամաս, Հալաբյան փողոց` պոլիկլինիկայի մոտ, Սարկավագի փողոց՝ հ.14 հասցեին հարակից (Հայ-չինական դպրոց) ճանապարհահատված, Տ. Պետրոսյան փ․` 20 պոլիկլինիկա, Դավիթ Բեկի փ․ 106/5 հասցեի մոտ (ՀՔԲ մոտակայքում), Հրաչյա Թամրազյան – Ռիգայի փողոցների խաչմերուկ, Այվազովսկու փողոց – Նոր Արեշի 39-րդ փողոց, Խաչիկ Դաշտենցի – Նոր Արեշի 35-րդ փողոցների խաչմերուկ, Խուդյակովի փողոց – Ավանի 6-րդ փողոց: