Հետիոտնային անցումների կարգավորում լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 16-ից հետիոտների անվտանգության ապահովման նպատակով մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով։ Այս փոփոխությունները կկատարվեն Աթոյան – Նոր Արեշ, Ն. Զարյան, Մամիկոնյանց, Կորյունի, Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցի որոշ հատվածներում։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 16 սեպտեմբեր 2025
- Առարկա
- Հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում հետիոտների անվտանգության նկատառումներից ելնելով, ս.թ. սեպտեբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով: Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ, Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված, հ.51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված, Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված, Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք, Ն. Տիգրանյան փողոց՝ հ.54 դպրոցի հարևանությամբ: