Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Պլանային ջրանջատում՝ Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից 22:00-ը, պլանային աշխատանքների պատճառով կդադարեցվի ջրամատակարարումը Դավթաշեն վարչական շրջանի մի շարք փողոցներում և զանգվածներում, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն և Նազարբեկյան թաղամասերում։ Անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը։

Մատակարարման անջատում

Միջոցառումը

Ամսաթիվ
29 սեպտեմբեր 2025, 10:00 – 22:00
Վայր
Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Եղվարդի խճուղու, Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի
Առարկա
պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման դադարեցում

Ամբողջական տեքստը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Ապարան» պոմպակայանում իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Եղվարդի խճուղու,
• Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

26.09.2025թ.
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ