Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոն

«Սքայբոլ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։ Փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել 6 ցուցադրական թռիչք Երևանի երկնքում։ Փառատոնն անվտանգ և կազմակերպված անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ նշված ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները երթևեկության համար փակ կլինեն։

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
10 հոկտեմբեր 2025, 07:00 – 17:20
Վայր
Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածք
Առարկա
«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը