Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհում

Սարալանջի շրջանցիկ ճանապարհում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, նոյեմբերի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Գլինկայի փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Արմենակյան փողոց խաչմերուկ կարգելվի 2.5 տ-ից ավել առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների երթևեկությունը։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Միջոցառումը

Ամսաթիվ
3 նոյեմբեր 2025
Վայր
Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Գլինկայի փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Արմենակյան փողոց
Առարկա
երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհում

Ամբողջական տեքստը

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Գլինկայի փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Արմենակյան փողոց խաչմերուկ կարգելվի 2.5 տ-ից ավել առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների երթևեկությունը: