Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գալոյան եղբայրներ փողոցում
Հոկտեմբերի 9-ից Գալոյան եղբայրներ փողոցում կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ հատվածում։ Մասնավորապես, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 9 հոկտեմբեր 2025
- Վայր
- Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ
- Առարկա
- երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գալոյան եղբայրներ փողոցում
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.