Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երթևեկության սահմանափակում Ստ. Շահումյանի հրապարակի մոտ՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության կապակցությամբ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07:00-ից մինչև 20:00-ն, Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը (Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը) կփակվի երթևեկության համար՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում կազմակերպվող «Ֆիթ Կենտրոն» հեծանվային մարզումների և համերգային ծրագրի անցկացման նպատակով։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
11 հոկտեմբեր 2025, 07:00 – 20:00
Վայր
Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի հատվածում
Առարկա
«Ֆիթ Կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր

Ամբողջական տեքստը

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-20:00-ն, Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի հատվածում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կազմակերպելու է «Ֆիթ Կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր։ Միջոցառման կազմակերպման նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07:00-ից մինչև 20:00-ն, երթևեկության համար փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը ( Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը):