Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց խաչմերուկում
Ս.թ. նոյեմբերի 4-ից Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տիգրան Մեծի պողոտա, ինչպես նաև հետիոտնային անցումը։ Քրիստափորի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 4 նոյեմբեր 2025
- Վայր
- Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց խաչմերուկ
- Առարկա
- երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա, հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ: Քրիստափորի փողոցից դեպի Տիրգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման.