Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 2-ից Աշտարակի խճուղու՝ «Կարմիր Խաչի» հարակից հատվածում կթույլատրվի հետադարձը դեպի «Կարմիր Խաչ», որպեսզի բարելավվի տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մայրաքաղաքում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 2 դեկտեմբեր 2025
- Վայր
- Աշտարակի խճուղի՝ «Կարմիր Խաչի» հարակից ճանապարհահատված
- Առարկա
- երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում: Մասնավորապես՝ Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչի» հարակից ճանապարհահատվածում կթույլատրվի հետադարձը՝ դեպի «Կարմիր Խաչ»: